«ԶԵՓՅՈՒՌ» բնակելի թաղամասում յուրաքանչյուր հարմարություն մանրամասնորեն նախագծված է։ Մեր թաղամասի ենթակառուցվածքները բնակիչներին ապահովում են հարմարավետություն, հագեցած ժամանց, հանգիստ և առողջ ապրելակերպ։

ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ
ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ
Թաղամասում առկա Մարկեթը առաջարկելու է թարմ մթերքներ, ամենօրյա անհրաժեշտ պարագաներ և կենցաղային ապրանքներ։ Այն նախագծված է հարմարավետության և հեշտության համար՝ ապահովելով արագ և հաճելի գնումների ձեր տան դիմաց։
ՍՆՆԴԻ ԿՈՐՏ
ՍՆՆԴԻ ԿՈՐՏ
Սա մեր թաղամասի ամենահյուրընկալ հատվածն է։ Որտեղ ներկայացված են լինելու ինչպես տեղական սիրելի ուտեստներ, այնպես էլ միջազգային խոհանոցներ։ Սա իդեալական վայր է առօրյա ընթրիքների, հատուկ առիթների կամ արագ ուտեստների համար։
ԶԵՓՅՈՒՌ ՀԱՄԱԼԻՐ
ԶԵՓՅՈՒՌ ՀԱՄԱԼԻՐ
Մեր Սպորտային համալիրը խթանում է առողջ ապրելակերպ՝ առաջարկելով փակ լողավազան, ժամանակակից մարզասրահ և շոգեբաղնիք։ Սա ձեր անձնական օազիսն է մարզվելու և հանգստանալու համար, տարվա ցանկացած եղանակին։
ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՐԵՆԱ
ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՐԵՆԱ
Սպորտային Արենան նախատեսված է ակտիվ ապրելակերպ նախնտրողների համար։ Այստեղ կան բացօթյա դաշտեր՝ ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի և թենիսի համար։ Անկախ նրանից սկսնակ եք, թե սպորտի սիրահար, այստեղ կվայելեք ձեր ակտիվ ապրելակերպը։
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԼԱՈՒՆՋ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԼԱՈՒՆՋ
Հանդիպեք հարևանների հետ, հանգստացեք ընկերների շրջապատում կամ պարզապես վայելեք հանգիստ պահեր մեր Համայնքային սրճարանում։ Տաք մթնոլորտը և ըմպելիքների ու աղանդերի լայն տեսականին այն կդարձնի իդեալական վայր հանգստի համար։
Երեխաների զարգացման կենտրոն
Երեխաների զարգացման կենտրոն
KidsNest-ում ձեր 3-9 տարեկան երեխաները վստահված են հոգատար անձնակազմին։ Մեր մասնագետները կզբաղեցնեն նրանց զվարճալի, ստեղծագործական և ուսուցողական խաղերով մինչև ձեր վերադարձը։
Խաղերի կենտրոն
Խաղերի կենտրոն
Վայելեք վիդեոխաղերը մեր Game Hub-ում՝ ժամանակակից խաղային տարածքում, որտեղ ներկայացված են վերջին PlayStation խաղերը։ Անհատական խաղերի կամ ընկերական մրցույթների համար սա աշխույժ և զվարճալի վայր է։