Հյուրանոց

Ի սկզբանե հյուրանոցային հատվածը նախատեսված է եղել հենց ճամբարականների ծնողների, ֆուտբոլային հանդիպումների և թիմերի մարզիչների, մրցավարների համար: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Զեփյուռի ընտանեկան մթնոլորտը գրավում է բոլորին:

Այդ պատճառով էլ հյուրանոցում հանգստանալ կարող են բոլոր ցանկացողները:

Գումարային հաշվարկն ըստ անձերի է` 18-ից բարձր հյուրերի համար` 15.000 դրամ մեկ օրը,  որն իր մեջ ներառում է 3 անգամյա սնունդը և մնացած ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունը:

0-4 տարեկան երեխաների համար գումար չի գանձվում, իսկ հյուրանոցում հանգսացող 5-15 տարեկանների համար` մեծահասակների ուղեկցությամբ, 1 օրն արժե 8.000 դրամ:

Այսինքն` եթե Դուք ունեք 3 և 10 տարեկան երեխաներ, որոնց հետ ուզում եք հանգստանալ հյուրանոցում, ապա ձեզանից մեկ օրվա համար կգանձվի 23.000 դրամ:

Comments

comments