Ժամանց

Ճամբարականների համար նախօրոք կազմվում է օրվա գրաֆիկ, որի անբաժանելի մասը խաղերն են ու մարզումները:

Տարածքում գործում է բացօթյա լողավազան, որը նրանց առօրյայի անբաժան մասն է: Լողավազան այցելում են հրահանգիչների ուղեկցությամբ ամեն օր` սահմանափակ ժամերով:

Պրոֆեսիոնալ բոլոր չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային երկու դաշտերը նույնպես փոքրիկների առողջ ապրելակերպի գրավականն են:

Ժամանցի տարրերից են նաև բասկետբոլի, մինի ֆուտբոլի, վոլեյբոլի խաղահրապարակները, սեղանի թենիսը, տարբեր տեսակի թիմային խաղերը, բատմինտոնը և այլն:

Մեր հպարտությունն է 350 հոգու համար կահավորված և ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող բացօթյա կինոթատրոնը, ուր անցկացվում են ուսուցողական, ճանաչողական կինոդիտումներ:

Ավագ խմբերը պարտադիր գնում են արշավների:

Comments

comments